ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանման դեպքում Եվրահանձնաժողովն արագ կարձագանքի. Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը (ԵՀ) կկարողանա արձագանքել մի քանի ժամվա ընթացքում, եթե ԱՄՆ-ի նախագահը հայտարարի Եվրամիության ապրանքների մաքսատուրքերի սահմանին։ Այս մասին Օլաֆ Շոլցը հայտնել է RedaktionsNetzwerk Deutschland -ին տված հարցազրույցում:
«Ես շեշտը դնում եմ համագործակցության, այլ ոչ թե առճակատման վրա, բայց եթե ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, նման քայլեր ձեռնարկի, ապա Եվրահանձնաժողովը կկարողանա արձագանքել մի քանի ժամվա ընթացքում»,-նշել է Շոլցը: