Թուրքիան մտադիր է արտադրել աշխարհում ամենամեծ ավիակիր ռազմանավը

Չինական մամուլում Թուրքիայի ռազմարդյունաբերության վերաբերյալ լրատվական նյութ է հրապարակվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի տեղեկատվական «PLA Daily» օրաթերթն ուշադրություն է դարձրել թուրքական ավիակիր նավի՝ «Mavi Vatan»-ի ստեղծման ծրագրին (թարգմ. կապույտ հայրենիք):

Նշվել է, որ Թուրքիան մտադիր է արտադրել աշխարհում ամենամեծ ավիակիր ռազմանավը, որը երկու անգամ ավելի ծանր է լինելու 28 տոննա քաշով թեթև ավիակիր «TCG Anadolu» ռազմանավից:

Չինական օրաթերթում ընդգծվել է, որ Ստամբուլի նավաշինարանում պատրաստվող ավիակիր նավի արտադրությունը Թուրքիային կավելացնի 2 ավիակիր նավ ունեցող երկրների թվում:

Թուրքական ծրագրի անդրադարձում եղել է նաև նավի տեխնիկական նկարագրությունը: Ըստ այդմ՝ նավն ունենալու է 285մ երկարություն, 72մ լայնություն, իսկ դրա ստորջրյա մասը հասնելու է մինչև 10 մետրի:

Նավի առավելագույն արագությունը հասնելու է 1 ժամում 25, իսկ առավելագույն հեռավորությունը՝ 10.000 ծովային մղոնի ծովային մղոնի (1 ծովային մղոն = 1852 մ):

Ընդգծվել է նաև, որ «Mavi Vatan»-ը ռազմական ներուժի առումով «TCG Anadolu»-ին գերազանցելու է 80%-ով:

Այն զինվելու է Թուրքիայի կողմից մոդեռնիզացված 32 միավոր հրթիռանետ «VLS», 4 հատ կարճ հեռահարության հակաօդային «CIWS» համակարգերով և 7 միավոր հեռակառավարվող զինակայանով:

Նշվում է, որ նավի շինարարության մեջ ներգրավված է ավելի քան 40 թուրքական ռազմարդյունաբերական ընկերություն:

Տեսանյութեր

Լրահոս