Վահե Գրիգորյանը դեռ մինչև 3 ամիս կարող է պաշտոնավարել ՍԴ-ում

2025 թվականի հունվարի 28-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի փոխնախագահ պրն․ Վ․ Գրիգորյանին ընտրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավոր` 9 տարի պաշտոնավարման ժամկետով։ Նրա պաշտոնավարումը պետք է մեկնարկի ընտրվելու պահից երեք ամսվա ընթացքում։ Մինչ ՄԻԵԴ դատավորի լիազորությունների ստանձնումը պրն․ Գրիգորյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կշարունակվի մինչև նրա լիազորությունների՝ Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով դադարման պահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031