Հարցվածների գերակշիռ մեծամասնությունը կարծում է, որ Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ. Gallup

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց քաղաքական զարգացումների, համընդհանուր հայտարարագրման, կուսակցությունների վարկանիշների և այլ հիմնախնդիրների վերաբերյալ «Հպպպարտ Չիպոլինո» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է հունվարի 20-22-ն ընկած ժամանակահատվածում:

Հարցվածների գերակշիռ մեծամասնությունը կարծում է, որ Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ:

Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները, ըստ հարցվածների՝ անվտանգության հետ կապված խնդիրներն են (39.5%), սահմանային հստակեցման խնդիրները (21.0%), պատերազմի վտանգ (15.6%), տնտեսական վիճակ (14.0%):

Այս խնդիրների շարքում են հասարակական տրանսպորտի խնդիրը, գնաճը, ցածր թոշակների/աշխատավարձերի խնդիրը, և այլն:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս