Հայտնի է մանդարինի օրական առավելագույն չափաբաժինը
Սննդաբան Ալեքսանդրա Պորոշինան Lenta.ru-ի հետ զրույցում նշել է մանդարինի օրական օպտիմալ ընդունումը:
Մասնագետի խոսքով՝ մանդարին շատ ուտելն անցանկալի է, քանի որ այն պարունակում է թթուներ, որոնք կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը հատկապես գաստրիտով, ռեֆլյուքսով կամ բարձր թթվայնությամբ տառապող մարդկանց մոտ։ Նա ընդգծել է, որ երեխաները կարող են օրական ուտել 1-2 մանդարին, իսկ մեծերը՝ 2-3 հատ (մինչև 250 գրամ)։
«Մանդարինները վիտամինների աղբյուրներից են, բայց եթե մեկ մրգից շատ եք ուտում, ձեր սննդակարգը կզրկվի հավասարակշռությունից»,- ըստ shantnews-ի՝ պարզաբանել է Պորոշինան։