Բաժիններ՝

Սյունիքի մարզում մի քանի տոննա կիվիով բարձված «Scania» բեռնատարը հրդեհի հետևանքով վերածվել է մոխրակույտի

Հունվարի 20-ին, ժամը 02։45-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բեռնատար է այրվում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հրշեջ փրկարարները նախ մեկուսացրել, ապա մարել են «Scania» մակնիշի բեռնատարում առաջացած հրդեհը, սակայն այն վերածվել է մոխրակույտի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մոխրի վերածված բեռնատարը բարձված է եղել մի քանի տոննա կիվիով։

Դեպքի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031