ՄԱԿ-ը չի կարող անտարբեր մնալ, երբ որևէ պետություն չի կատարում իր ստանձնած պարտավորությունը. Ալավերդյան

Այսօր Բաքվի դատարանում մեկնարկում է Բաքվում պահվող 23 գերիներից 15-ի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև այսօր կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ՄԱԿ կանոնադրությամբ ՄԱԿ անդամ երկրները կարող են և նույնիսկ պարտավոր են իրականացնել որոշ գործողություններ, որոնք համակարգային ձևով անտեսվում են:

«Քաղաքական դիրքորոշումները կարող են լինել տարբեր՝ մեկը կարող է մի պետության դիրքորոշումը պաշտպանել, մյուսը՝ մեկ ուրիշի, բայց մարդասիրական և միջազգային հումանիտար իրավունքը պարտադրում է բոլորին՝ վերջ տալ Ադրբեջանի լկտի գործողություններին, որով նա ոչ թե ոտնահարում է մարդու իրավունքները, միջազգային իրավունքի նորմերը, այլ՝ հակադրվում է դրանց»,- շեշտեց Ալավերդյանը՝ հավելելով, որ ՄԱԿ-ը չի կարող անտարբեր մնալ, երբ որևէ պետություն չի կատարում միջազգայնորեն ճանաչված իր պարտականությունները:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս