
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևան քաղաքում հունվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։
Հանրապետության տարածքում hունվարի 18-ի գիշերը և 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-17-ին, 18-ի ցերեկը և 19-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։
Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-4 մ/վ, հունվարի 17-19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 15-16-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 5-7 աստիճանով։