Բաժիններ՝

Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկուպացիա» տերմինը

Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական ոլորտը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի կրթության նախարար Նազիր ալ-Քադիրին սոցցանցում գրառում է կատարել և նշել, որ Սիրիայի դպրոցների ուսումնական ծրագիրը փոփոխություններ է կրել։

Նա մասնավորապես նշել է, որ պատմության դասագրքերում նախկինում գործածվող «Օսմանյան օկուպացիա» տերմինը փոխարինվել է «Օսմանյան իշխանություն» տերմինով։ Նախկին ռեժիմի (ի նկատի ունի Բաշար ալ-Ասադի ռեժիմի) հետ կապված տեղանունները, նրանց համար գրված արաբերեն տեքստերն այլևս չեն կիրառվի և դրանց փոխարեն կլինեն գրական ու չափածո ստեղծագործություններ։

Ըստ թուրքական լրատվամիջոցի` Սիրիայի դպրոցական դասագրքերում շտկվում է «օսմանյան ամոթը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս