«Ոչ մի լավ բան չեմ սպասում 2025-ից. փոփոխություն կլինի, եթե բանակցող փոխվի». Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը որևէ դրական սպասելիք չունի 2025 թվականից:

«Աշխարհի փոփոխությունների շրջանակում այնքան բան կա, որ մենք այլևս ֆակտոր չենք: Մինչև փոփոխություն չունենանք, որ ինչ-որ արժեք ձևավորենք… Այդ փոփոխությունը կարող է գալ, երբ իշխանություններ փոխվեն, բանակցող փոխվի:

Ինչքան գիտակցված, անցնցում դա անեն, այնքան ավելի լավ, բայց դա էլ դուռ բացի, որ այդ ազգային միասնության ձևավորման խնդիրը կարողանանք առաջ տանել: Այլ պարագայում, այս վիճակով Ադրբեջանն իր քաղաքականությունն է տանելու, ինչքան ատամը կտրի, Թուրքիան իրենն է անելու, Ռուսաստանն իր շահերի հետևից է գնալու, Իրանը՝ իր, ԱՄՆ-ը՝ իր, Վրաստանում իրավիճակը ոնց որ թե հեշտ չի հանդարտվելու, Իրանում ունենալու են խնդիրներ՝ Թրամփի գալով»,- 168TV-ի հետ զրույցում ասաց նա:

Նա նկատեց՝ պետք է գիտակցել՝ ինչ է նշանակում հայ, ինչ է նշանակում ապրել Հայաստանով, և, որ ստեղծել ենք Հայաստան՝ հանուն հայերի.

Կարդացեք նաև

«Եթե վերադառնանք դրան, գիտակցենք… Օրինակ՝ Հոլանդիայի օրինակը հետաքրքիր է, թե ինչպես են միասին աշխատել, որ կարողանան ծովի դեմն առնել, որ գոյություն ունենան: Դրա համար պետք է միասնականություն: Պետք է նայել ոչ թե անցյալին, այլ ապագային, իսկ այն մարդիկ, որոնք անցյալից չեն կարողանում դուրս գալ, պետք է հեռանան: Իշխանությունները խոսում են ոչ թե ապագայից, այլ միայն ու միայն նախկիններից»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս