Բաժիններ՝

Սմարթֆոնները կարող են խաթարել մարդու հոգեբանությունը. գիտնականներ

Գիտնականները պարզել են, որ սմարթֆոնն իր օգտագործողի մոտ կարող է առաջացնել հոգեբանական խնդիրներ՝ գրում է Business Insider-ը:

Պարբերականի փոխանցմամբ՝ մշտական զանգերն ու ծանուցումները սթրեսի հորմոնին դրդում են գործողության՝ առաջացնելով պաշտպանական ռեակցիա:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամերիկացի ուսանողների 89%-ը գանգատվում է «երևակայական» վիբրազանգից, երբ հեռախոսն անջատված է, սակայն ուղեղն արձագանքում է դրան: Ամերիկացիների 86%-ն էլ պնդում է, որ մշտապես ստուգում է իր էլեկտրոնային փոստարկղն ու սոցիալական ցանցերի հաշիվները:

Էնդոկրինոլոգ Ռոբերտ Լյուսթիգը Business Insider-ին պատմել է, որ հեռախոսային ծանուցումները «մարզում» են ուղեղը. այն մշտապես գտնվում է սթրեսի և վախի մեջ: Դրա հետևանքով գլխուղեղի նախաճակատային կեղևը դադարում է գործել ամբողջ ծավալով:

Կարդացեք նաև

Գիտնականները պնդում են՝ մարդկանց 97.5%-ն ունակ չէ իրական բազմազբաղվածության: Եթե մարդը ինչ-որ բանով զբաղված է, հեռախոսազանգին պատասխանելու համար նա պետք է դադար վերցնի:

Տեսանյութեր

Լրահոս