Աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի Ռիկիկոգուի (խորհրդարանի) նախագահ Լաուրի Հուսսարի հետ:
Մեր քաղաքակրթական ամոթն է, որ այսքան աղետների ու պատմական ողբերգությունների միջով անցնելով որևէ փուլում չենք կարողացել փոխել իշխանություն և դրանով որևէ պահի կասեցնել աղետների ընթացքը։ Ի դեպ, արտաքին աշխարհը, այդ թվում՝ մեր հակառակորդները, նույնպես ապշած են այս փաստից։
Ներքաղաքական քաոսին շատ համընթաց զուգադրվում է նաև աշխարհքաղաքական վակխանալիան, որն աստիճանաբար սեղմում է պնդողակը՝ բոլորիս առաջ անլուծելի ռեբուսներ առաջադրելով։ Մենք ապրում ենք «ավազե Հայաստանում», ոչ թե «պատմական» կամ «իրական». «ավազե Հայաստան», որը կարող է փլվել ու կորչել առաջին իսկ քամուց, իսկ «աշխարհքաղաքական պտտահողմերի» պակաս, ցավոք սրտի, չունենք։
Հայաստանը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում․ Արարատ Միրզոյան
Հայաստանն ակնկալում է գործընկերների աջակցությունը, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասի խաղաղությամբ ու կայունությամբ։ Տալլինում էստոնացի գործընկերոջ` Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, որով վիճարկվում է կանանց՝ տարիքով պայմանավորված, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի օրենսդրական սահմանափակումը։
Ես ասում եմ միայն այսօրվա ու միայն մեր հանրապետության մասին: Չի կարելի մտածել կուսացական շահերի մասին, ամեն գնով ձգտել իշխանության, երբ դրված է մարդկանց կյանքի ու մահվան խնդիրը: Դա անչափ տագնապալի միտում է: Պատկերացրեք այն հետևանքները, եթե կուսակցական ազդեցության համար պայքարի հրդեհը քաղաքական ոլորտից տարածվի ռազմականի վրա: Նման փորձեր, ի դեպ, ձեռնարկվում են: Բաժանվելով կուսակցական ջոկատների՝ մենք ինչպե՞ս պետք է պաշտպանենք մեր սահմանները: Կուսակցական զինված ուժերը վախճանի սկիզբն են։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է ամենայն պատասխանատվությամբ գիտակցի դա: Այլապես մեզ սպառնում է Ադրբեջանի ճակատագիրը, որն այժմ բզկտվում է ներսից:
Լոռու նախկին մարզպետ, Նիկոլ Փաշինյանի նորաօծ խորհրդական Արամ Խաչատրյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հերքում է, թե ինքն ամենահարուստ մարզպետն է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Շիրակի մարզպետն արձագանքեց դիտարկմանը, թե ինքն ըստ հայտարարագրի՝ այս պահին ամենահարուստ մարզպետն է, նաև պատասխանեց հարցին, թե որտեղի՞ց իրեն այդ գումարները․ «Ի՞նչ գումարներ, հավանաբար թյուր է բացատրված այդտեղ։ Ես ունեմ մեկ բնակարան Գյումրիում, Զորակերտ գյուղում հորիցս ժառանգած մեր անասնաֆերմային հարակից մեկ տուն է, որտեղ ապրում են գյուղի մարդիկ։
Մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործողությունները նույնն են, ինչ Ուկրաինայում, ուղղակի գործող ուժերն այլ են, այդ պատճառով էլ մեզ աջակցություն է պետք՝ դառնալու ԵՄ ընտանիքի լիիրավ անդամ: Այս մասին լատվիական Rus.LSM. պարբերականին ասել է Հայաստանի ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, ով պաշտոնական այցով գտնվում է Լատվիայում:
Մեկ այլ որոշմամբկառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց . Նավասարդ Կամոյի Հակոբյանին:
Իրանի փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին հունիսի 26-ին հայտարարել էր, որ հանում է իր թեկնածությունը՝ հօգուտ մյուս պահպանողական թեկնածուների։
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունն ընդունել է Եվրոպական խորհրդի ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեի պատվիրակությանը։
Ռուս պաշտոնյաները սկսում են զգուշացնել ՀՀ իշխանություններին հնարավոր հետևանքների և «երկու աթոռին նստելու» քաղաքականության անթույլատրելիության, անհնարինության մասին։
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշեց ծանրամարտի ազգային հավաքականի անդամ Արսեն Մարտիրոսյանն ազատել պարտադիր զինծռայությունից:
Մենք հաստատակամորեն աջակցում ենք Վրաստանի բնակչության ձգտումը Եվրամիություն տանող ճանապարհին:
2024 թվականի հունիսի 21-ին Համաշխարհային բանկի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) Գլխավոր Քարտուղարը գրանցել է «Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթիդ» ընկերության (Վոլնըրթ) արբիտրաժային հայցը Հայաստանի Հանրապետության դեմ, որը ներկայացվել էր 2024 թվականի հունիսի 3-ին և փոխանցվել էր Վարչապետի աշխատակազմին, Արտաքին գործերի նախարարությանը, Ֆինանսների նախարարությանը և Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին։
Մոխբերը հույս է հայտնել, որ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելուն ուղղված երկու երկրների ջանքերը կհանգեցնեն ցանկալի արդյունքների։
Մոսկվան և Թեհրանը պատրաստ են պայմանագիր կնքել ռուսական գազի մատակարարման համար։
Արցախի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այսուհետ կկարողանան աշխատանքի անցնել Հայաստանի ԱԱԾ-ում։
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մեղադրել է միջազգային հանրությանը նման հակամարտությունը կանխելու համար բավարար քայլեր չանելու մեջ։
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը՝ հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությունը և կայունությունը ու ֆինանսական ոլորտի զարգացումը բարելավելու հարցում:
Բոլիվիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Խուան Խոսե Ցունիգան սպառնացել է, որ կարող է վերահսկողության տակ վերցնել կառավարության շենքը և փոխել կաբինետի կազմը։
70 միլիոն դրամ կհատկացվի Հանրային պաշտպանի գրասենյակին
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ թիմի ներսում առկա վերաբերմունքին բազմիցս ենք անդրադարձել՝ նշելով, որ Թորոսյանին, մեղմ ասած, յուրային չեն ընդունում, ու նա մնացել է մենակ իր պատգամավորական աթոռով եւ covid 19-ի ծախսերի մասով հարուցված քրեական գործերով:
Պետքարտուղարությունը հրապարակել է աշխահի շուրջ 200 երկրներում, ներառյալ Հայաստանում, կրոնական ազատությունների մասին տարեկան իր զեկույցը: Հայաստանի մասում խոսում է եկեղեցի-կառավարություն հարաբերությունների լարվածության, կրոնական փոքրամասնությունների հետ կապված խնդիրների և այլ հարցերի մասին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: Այսօր ամբողջ աշխարհում կառավարությունները շարունակում են թիրախավորել անհատներին, փակել պաշտամունքի վայրերը, բռնի տեղահանել համայնքները և բանտարկել մարդկանց իրենց […]
Ադրբեջանը տարիներ շարունակ, ի թիվս այլ հանցագործությունների, պարբերաբար հարձակումներ է գործում Հայաստանի հանքարդյունաբերության ուղղությամբ՝ նպատակ ունենալով վնասել մեր երկրի տնտեսությանը:
««Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից իրականացված հավաքների, բողոքի ակցիաների ընթացքում առերեւույթ հանցավոր արարքների առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 59 անձի նկատմամբ։
ԱՄՆ-ի նպատակն է հասնել նրան, որ Կենտրոնական Ասիայից ապրանքների արտահանումը ընթանա ոչ թե Ռուսաստանի ու Չինաստանի, այլ այլընտրանքային ուղիներով, այդ թվում՝ Ադրբեջանի միջոցով:
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշեց «World Trade Center» ցանցի ներդրողներին փոխանցել Երևանի կենտրոնում գտնվող գլխավոր փոստի շենքի հարակից տարածքը: