Արցախի ԱԱԾ նախկին ծառայողները կարող են աշխատանքի անցնել ՀՀ-ում

Արցախի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այսուհետ կկարողանան աշխատանքի անցնել Հայաստանի ԱԱԾ-ում։

Համապատասխան որոշումը Կառավարությունն ընդունել է հունիսի 27-ի նիստում. ի դեպ, որոշումը վերաբերում է նաև ավագ սպաներին։

ՀՀ ԱԱԾ-ում ծառայել ցանկացողներից շատերը ղեկավար և բարձր պաշտոններ են զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ-ում և ունեցել սպայական բարձր կոչումներ։ Մինչդեռ անգամ նրանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալը բավարար հիմք չէր ՀՀ ԱԱԾ-ում հավասար զինվորական պաշտոնի նշանակվելու համար։

Այժմ, այս օրինագծի ընդունմամբ, այդ արգելքը վերացվեց։

 

Տեսանյութեր

Լրահոս