Բաժիններ՝

Իրանում նախագահական ընտրություններից առաջ լռության օր է

Իրանի նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավի ժամկետն ավարտվել է, հունիսի 27-ին երկրում հայտարարվել է լռության օր:

Բոլոր թեկնածուները, կուսակցությունները, քաղաքական շարժումները, նրանց կողմնակիցները չպետք է քարոզչական որևէ արշավ իրականացնեն։

Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ կմտնեն հինգ քաղաքական գործիչ։ Նրանց թվում են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին, ներքին գործերի և արդարադատության նախարարությունների նախկին ղեկավար Մոսթաֆա Փուրմոհամադին (բոլորը պահպանողականներ) և առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշկիյանը (ռեֆորմիստ)։

Իրանի փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին հունիսի 26-ին հայտարարել էր, որ հանում է իր թեկնածությունը՝ հօգուտ մյուս պահպանողական թեկնածուների։

Նախընտրական քարոզարշավին հատկացված երկու շաբաթվա ընթացքում թեկնածուների միջև կայացել են հինգ փուլի հեռուստաբանավեճեր։ Դրանցից յուրաքանչյուրը նվիրված է եղել կոնկրետ թեմայի. տնտեսություն, արտաքին քաղաքականություն, մշակույթ, սոցիալական քաղաքականություն և կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացում։

Նախագահ Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս