Զինծառայությունից ազատվեցին 9 երիտասարդ գիտնականներ եւ մեկ օպերային մեներգիչ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշեց պարտադիր զինծառայությունից ազատել Վալտեր Տիգրանի Բերբերյանին, Արմեն Սամվելի Ավետիսյանին, Վարուժան Տիգրանի Յափուջյանին, Գարիկ Լևոնի Ադամյանին, Արթուր Գագիկի Լալայանին, Արշակ Աշոտի Ներսիսյանին, Վահե Ոսկանի Պողոսյանին, Վարդազար Խորենի Քոթանջյանին, Հրանտ Արմենի Թոփչյանին: Այս որոշումը պայմանավորված է նրանց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմամբ, և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

Այս որոշումը հնարավորություն կընձեռի այս 9 քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:

Մեկ այլ որոշմամբկառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց . Նավասարդ Կամոյի Հակոբյանին:

26-ամյա Նավասարդ Հակոբյանը սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Ուսանելու 2-րդ կուրսից նա հանդիսացել է Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ երիտասարդական օպերային ծրագրի մենակատար: 2018-2021թթ. թատերաշրջանների ընթացքում հանդես է եկել առաջատար դերերգերով: 2019 թվականից համագործակցում է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և պարբերաբար հանդես է եկել տարբեր համերգային ծրագրերում: 2022թ. Նավասարդ Հակոբյանը հանդիսանում է երիտասարդ արտիստ՝ Հյուսթոն Գրանդ Օպերայում ԱՄՆ և ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը: Ծրագրի տևողությունը 3 տարի է, որի նպատակն է արտիստին պատրաստ դարձնել միջազգային հեղինակավոր բեմերին:

Նավասարդ Հակոբյանը 2018թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի: 2019թ. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ճանաչվել է ՀՀ լավագույն ուսանող:

Տեսանյութեր

Լրահոս