Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 38 հազար 153-ի, իսկ վիրավորներինը՝ 87 հազար 828-ի։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի նշել, թե որ սահմաններով է ճանաչել Պաղեստինի Պետությունը։ Հայտնում է Sputnik Արմենիա-ն:
Գրավումը լինում է ոչ միայն տարածքի, այլև արվեստի իմաստով։ Ձեռքները դրել են հայկական գորգերի, խաչքարերի վրա։ Իսկ նրանք, ովքեր ունեն, ասում են՝ հա, դե մեկ է՝ մերն է, ոչինչ։ Ախր գալիս տանում են, ժողովո՛ւրդ, ուշադի՛ր եղեք։ Կամաց-կամաց են անում, համոզելով։ Մեր այս ոչխար հարևանների և մյուս հին ոչխար հարևանների մեջ կա կիրք՝ ունենալ այն, ինչ չունես։ Վիրավորելու համար չեմ ասում, այլ նրա, որ խաշնարած են, չգիտեն՝ ինչ է այգեգործությունը։ Իրենք էլ մեզ ասում են՝ հողագործ։ Համաձայն եմ, թող իրենք մեզ ասեն՝ հողագործ, մենք իրենց՝ ոչխար։
ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի երկու հանդիպմանն ընդառաջ Հայաստանի կանանց ազգային հավաքականը հուլիսի 7-ից 17-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը մեկնաբանել է երկրի պաշտպանության նախարարության արձագանքը, որն անհասկանալի է համարում Noble Partner համատեղ զորավարժությունները հետաձգելու որոշումը, հայտնում է Sova-ն։
Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը քննադատել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ բռնազավթված Շուշի քաղաքում անցկացվող թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար՝ հայտարարելով, որ Հունգարիայի ղեկավարը մանդատ չի ստացել ԵՄ-ն ներկայացնելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է մոտ 20 հրթիռների մի մասը, որոնք Լիբանանից արձակվել են հրեական պետության ուղղությամբ։
Վարդավառի համաքաղաքային միջոցառումների մեկնարկը Հայաստանի մայրաքաղաքում տրվել է վաղ առավոտյան՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ջրցան մեքենաների շքերթով:
Առաջնային ուռուցքները շատ քիչ են։ Ուռուցքային բոլոր հիվանդությունների մեջ առաջնային ոսկրային ուռուցքները կազմում են ընդամենը 2-2,5 տոկոս։ Երեխաների մոտ հիմա ավելի շատ են հանդիպում, քան մեծահասակների։ Ասեմ, որ մեծահասակների մոտ առաջնային ոսկրային ուռուցքներ գրեթե չենք հանդիպում։
2024թ. հուլիսի 07-ին՝ ժամը 00։35-ին, «Վարդենիս» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում կանչով մեկնած շտապօգությունն արձանագրել է 54-ամյա Կարեն Խաչատրյանի մահը՝ հրազենի գործադրմամբ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը։
Որոնողական աշխատանքների արդյունքում ջրափրկարարները հայտնաբերել են երեխաներին։
Արևմտյան քաղաքական գործիչները Պուտինի խաղաղ նախաձեռնությունների շուրջ Կրեմլի հետ չեն կապվել, հայտարարել է ՌԴ նախագահի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ամերիկյան Washington Examiner ամսագիրը հրապարակել է «Էթնիկ զտումները չեն կարող լինել Հայաստան-Ադրբեջան կայուն խաղաղության գինը»:
Ամերիկյան Washington Examiner ամսագիրը հրապարակել է «Էթնիկ զտումները չեն կարող լինել Հայաստան-Ադրբեջան կայուն խաղաղության գինը» վերատառությամբ հոդվածը՝ ընդգծելով, որ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի կողմից Ադրբեջանին փոխանցված հին հայկական նահանգ Լեռնային Ղարաբաղը պատմական մեծ կարևորություն ունի, քանի որ «այն ժողովրդավարական շարժման ծննդվայր է»:
Հայկո Գասպարյանը (57կգ) 10:4 հաշվով հաղթել է վրացի մրցակցին և նվաճել բրոնզե մեդալ ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնությունում, հայտնում են Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության հայաստանյան այցն ամփոփող տեսանյութը:
Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:20-ի սահմաններում 21-ամյա Արամ Սիմոնյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Կորյունի փողոցի թիվ 16 հասցեում կայանված «Scania» մակնիշի մարդատար ավտոբուսին։
Ֆրանսիայում բացվել են ընտրատեղամասերը՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկրորդ՝ եզրափակիչ, փուլի քվեարկության համար։ Ընտրությունները կորոշեն, թե արդյոք ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը կդառնա՞ Ազգային ժողովի առաջատար ուժը, և արդյոք նրա առաջնորդ Ժորդան Բարդելան կդառնա՞ վարչապետ։
20-րդ դարասկիզբը թե՛ համաշխարհային, և թե՛ Հայոց պատմության համատեքստում ամենադրամատիկ, ողբերգական և բարդ պատմական ժամանակաշրջաններից մեկն էր: Հայաստանի դեպքում պատմական, աշխարհաքաղաքական բարդ ընթացքին զուգահեռ՝ չափազանց ծանր էր նաև սոցիալական, հասարակական ու կենցաղային վիճակը: Մասնավորապես, 19-րդ դարավերջին ու 20-րդ դարասկզբին սովի, համաճարակների և այլ խնդիրների պատճառով ծանր էր նաև Երևանի կյանքը: Այդ ամենի մասին պատմական փաստերը, […]
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը կարող է տեղի ունենալ մեկ շաբաթվա ընթացքում, հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Աքբար Ռանջբարզադեն։ Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Այս մասին տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարությունից
Հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:
Իրանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի այս երկրի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Պետքարտուղարությունից։
Ադրբեջանի Հաջիգաբուլի շրջանում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին ասվում է երկրի Սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի հաղորդագրության մեջ։
Երեկ՝ հուլիսի 6-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում։ shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գոռավան բնակավայրում՝ Հովհաննես Շիրազ փողոցի տներից մեկի հարակից տարածքում գտնվող ավտոտնակում, տղամարդու դի կա։
Վիկտոր Օրբանը Եվրոպական խորհրդի կողմից մանդատ չի ստացել՝ ներկայացնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը, հայտարարել է ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Որոշ գիտական հոդվածներ պնդում են, որ յոգան կարող է օգնել հետաձգել դեմենցիան (թուլամտություն)։ Ինչպես Gazeta.Ru-ին պատմել է յոգայի մասնագետ Միխայիլ Կոնստանտինովը, իր պրակտիկայում նա հանդիպել է տարեց մարդկանց, ովքեր յոգայով զբաղվել են մինչև խոր ծերություն՝ պահպանելով առողջ միտքը:
Հուլիսի 7-ին, ժամը 00:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 102 հասցեի մոտակայքում գտնվող պահեստից կրակ է նկատվում։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը թարմացված տվյալներ է ներկայացրել «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում բռնկված հրդեհի վերաբերյալ: