
Չեխիայի դեսպանը հայերեն գրառմամբ շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը

Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը: Այս մասին դեսպան Պիրունչիկը հայերեն գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Արժևորելով այս հատուկ օրը, ինչպես նաև Հայաստանի հարուստ պատմությունը, մշակույթը և դիմակայունությունը, շնորհավորում եմ Հայաստանի Անկախության տոնը։ Հայ ժողովրդին մաղթում եմ միասնություն, խաղաղություն և բարեկեցիկ ապագա», – գրել է Չեխիայի դեսպանը։