Հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Բադասյանը նշեց, որ մինչև 2022 թվականը Հայաստանն ավելի շատ ստանում էր, քան ուղարկում ԵԱՏՄ ընդհանուր մաքսային բյուջե:
Բադասյանի խոսքով՝ շոու բիզնեսի ներկայացուցիչների հարկային կարգապահությունը չի թուլացել:
Դեկտեմբերի 28-ին ավելի քան 30 դիմակավորված զինված անձինք ներխուժել էին Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ»-ի տարածք և դաժան հարձակում գործել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ ներկայացուցիչների վրա:
Նախագծի ընդունումը հիմնավորվում է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին խոստացել է խիստ պատասխան տալ Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած հարձակմանը։
Ամենամեծ աբսուրդն այն է, որ աղեստամոքսային երանությունը խաշ-խորոված միջակայքից դուրս չպատկերացնող հասարակությունը, մտավոր հարթությունում անվրդով ըմբոշխնում է այն քաղաքական անորակ շիլան, որը, ռեստորանում մատուցվելու դեպքում, ամենաքիչը կլցվեր ռեստորանատիրոջ գլխին։
ԱՆՆա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միշտ եմ ասել, որ նիկոլի հետ աշխատել չէ՝ կզել է։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Տոկիոյի մետրոյում ուղևորներին դանակահարող կինը ձերբակալվել է։ Հարձակման հետևանքով տուժել է 4 տղամարդ։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալության հրապարակումը։
Երուսաղեմի հայերի հարցով Միացյալ Նահանգները դիմել է Իսրայելին: «Ինչպես մենք բազմիցս հայտարարել ենք, մենք չենք ցանկանում, որ Իսրայելի կառավարությունը որևէ քայլ ձեռնարկի, որը կարող է սրել լարվածությունը»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Սևանա լճի մակարդակը 2023 թվականի հունվարի 3-ի համեմատ այս տարվա նույն օրը նվազել է 11 սանտիմետրով։
Սանկտ Պետերբուրգում օրական միջին ջերմաստիճանը հունվարի 3-ին կազմել է Ցելսիուսի սանդղակով մինուս 22,2 աստիճան, ինչը դարձել է ամենացածրը հիդրոօդերևութաբանական երևույթների գործիքային չափումների ընթացքում։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարող է հեռանալ ղազախական «Աստանա»-ից:
Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է.
Ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Երևան քաղաքի 2024թ. բյուջեն։ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևանի ավագանու կողմից հաստատված բյուջեն, որի համատեքստում անհրաժեշտ է արձանագրել հետևյալ կարևոր մտահոգությունները։
Դպրոցներում իրականացվող ծրագրերում տեսնում եմ պրոբլեմներ ու ուզում եմ դրանց մի մասը կիսել ձեզ հետ։ Գործ ունենք նախագծման խոտանի հետ, իրականացման խոտանի հետ ու գույքի որակի խոտանի հետ։ Մի քանի հազար դրամ այս կողմ կամ այն կողմ անելու համար ինչ ասես բերում կախում են։
Շիա իսլամիստական «Հեզբոլլահ» կազմակերպության չորս անդամ է զոհվել Լիբանանի հարավային Էն-Նակուրա քաղաքում իսրայելական վերջին հարվածների հետևանքով: Այս մասին հայտնում են է լիբանանյան լրատվամիջոցները։
Խորապես վշտացած եմ Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների լուրից, որոնք անմեղ մարդկանց կյանքեր խլեցին և բազմաթիվ մարդկանց վիրավորեցին: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:
ԱՄՆ-ը կապ չունի Իրանում տեղի ունեցած պայթյունների հետ և որևէ պատճառ չի տեսնում ասելու, որ Իսրայելը ներգրավված է դրանցում:
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին խոստացել է խիստ պատասխան տալ Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությանը։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվել է պաշտոնից:
Կառավարության նիստի 28 հարցից զեկուցող է ընդամենը 2-ը. ՈւՂԻՂ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ազատվել է աշխատանքից:
Մեր բարեկամ Իրանի դեմ պարբերաբար իրականացվող ահաբեկչություններն անթույլատրելի եմ համարում և սա մեր տարածաշրջանին լարվածություն հաղորդելու ևս մեկ գործոն է:
Ռուսաստանը և Ուկրաինան 2023 թ․ օգոստոսից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են կատարել, որը դարձել է ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ամենամասշտաբայինը։ Դա տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստան է վերադարձել 248 գերի։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Եվրոպական միության խորհրդում նախագահությունն ավարտած Իսպանիայի գործունեությունը և ողջունել 2024-ին Բելգիայի նախագահությունը:
Կովկասում անվտանգության և խաղաղության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ըստ ադրբեջանական Report գործակալության` հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի պաշտոնակից Իբրահիմ Ռաիսիի հետ, որի ընթացքում ցավակցություն է հայտնել Քերման նահանգում տեղի ունեցած ահաբեկչության բազմաթիվ զոհերի համար։ Այս մասին ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի հաղորդագրության մեջ։