
Իվետա Մուկուչյանն ու «3.33»-ը համատեղ երգ են ներկայացրել
Երգչուհի Իվետա Մուկուչյանն ու «3.33» խումբը համատեղ երգ են հրապարակել:
«Սև եռանկյունի» երգն արդեն հասանելի է երգչուհու և խմբի «YouTube»-ի պաշտոնական ալիքներում:
Երգի խոսքերի հեղինակներն են Ֆելիքս Խաչատրյանն ու A.Chilla-ն, երաժշտությունը՝ A.Chilla-ի:
Մուկուչյանն ու «3.33»-ն առաջին անգամ չէ, որ համագործակցում են: Տարիներ առաջ նրանք երկրպագուներին էին ներկայացրել «Ստվեր» երգը: