Ժերար Դեպարտիեին կրկին մեղադրում են ոտնձգությունների համար
Դերասան Ժերար Դեպարտիեի դեմ Փարիզում նոր բողոք է ներկայացվել։ Այս մասին հայտնում է Ouest France թերթը՝ հղում անելով արտիստի փաստաբանին։
Թերթի տվյալներով՝ հունվարի 8-ին բողոք է ներկայացրել ռեժիսոր Ժան Պիեռ Մոկիի նախկին օգնականը, որը ցանկացել է չբացահայտել ինքնությունը։ Կինը հայտարարել է, որ 2014 թվականին «Le magicien et les siamois» ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանի կողմից ոտնձգությունների է ենթարկվել։
Նրա խոսքով՝ Դեպարտիեն անպարկեշտ կերպով դիպել է իրեն և անպարկեշտ արտահայտություններ արել։
Ժերար Դեպարտիեն մի քանի կնոջ կողմից մեղադրվում է բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար։ 2018 թվականին դերասանուհի Շառլոտ Առնոն պատմել է, որ դերասանը երկու անգամ բռնաբարել է իրեն Փարիզի իր տանը։ Աղջիկը պատմել էր, որ Դեպարտիեի մոտ էր եկել՝ «ոչ ֆորմալ միջավայրում փորձերի»։
Դեպարդիեն բաց նամակում ասել է, որ Առնոն ինքն է եկել իր տուն և «իր կամքով մտել է իր ննջասենյակ»։