Բաժիններ՝

Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել

Լոնդոնի արևելքում թրով զինված մի տղամարդ հարձակվել է մարդկանց վրա՝ վիրավորելով 5 հոգու, այդ թվում՝ 2 ոստիկանի։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ըստ հրապարակման՝ ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ տեղական ժամանակով 07։00-ի մոտ մի մեքենա մտել է Հեյնոթ թաղամասում գտնվող տներից մեկի մեջ, այնուհետև կասկածյալը սկսել է թրով հարձակվել մարդկանց վրա։

36-ամյա տղամարդը ձերբակալված է։ Ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպն ահաբեկչության հետ առնչություն չունի։

Հեյնոթի մետրոյի կայարանը փակվել է, որոշ ճանապարհներ շղթայվել են, ավտոբուսների երթուղին փոխվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930