
Երևանում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Դեկտեմբերի 29-ին, ժամը 04։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբայան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Լևոն Խեչոյան փողոցի թիվ 27 շենքի մոտակայքում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Գ․ Հ․)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։51-ին, մարվել՝ 05։10-ին։ Այրվել է ավտոմեքենան։