Բաժիններ՝

Դամասկոսը Մոսկվայի հետ ռազմավարական շահեր ունի. Սիրիայի նոր իշխանության ղեկավար

Սիրիան ռազմավարական շահեր ունի Ռուսաստանի հետ և նրան համարում է աշխարհում երկրորդ ամենահզոր պետությունը: «Al Arabiya» հեռուստաալիքի հետ զրույցում այս մասին ասել է Սիրիայի նոր իշխանության ղեկավար Ահմեդ աշ-Շարաան:

«Ռուսաստանն աշխարհի երկրորդ հզորագույն պետությունն է։ Այն կարևոր նշանակություն ունի, և Սիրիան ռազմավարական շահեր ունի Ռուսաստանի հետ»,- ասել է աշ-Շարաան։

Նրա խոսքով՝ Սիրիայի նոր իշխանությունները չեն ցանկանում, որ Ռուսաստանը հեռանա այնպես, որը չի համապատասխանում Սիրիայի հետ հարաբերություններին:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում հայտնել էր, որ Մոսկվան տեղեկություններ չունի Սիրիայի նոր իշխանությունների կողմից երկրում ռուսական ռազմաբազաների մասին պայմանագրերի վերանայման վերաբերյալ, Դամասկոսից այդ կապակցությամբ դիմումներ չեն ստացվել: Նախարարը նշել է, որ Սիրիայում ռուսական ռազմաբազաների աշխատանքի, պահպանման և ապահովման պայմանները կարող են բանակցությունների առարկա դառնալ երկրի նոր իշխանությունների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս