Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության

Նոր Տարուց առաջ Երեւանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երեւանցինրին ու անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց․ ավագանու ՔՊ-ական թեւն այսօր հաստատեց աղբահանության վճարի փաստացի ավելացման եւ, ի հեճուկս դատարանի վճռի, «կարմիր գծերի» թանկացումը վերահաստատող որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«ՔՊ-ն կրկին ցույց է տալիս, որ հանրային կառավարման միայն մեկ ձեւ գիտի՝ ավելի ու ավելի մեծացնել քաղաքացիներից գանձվող գումարներն ու դրանով տնտեսական կայունության ու զարգացման պատրանք ստեղծել։ Այս վերջին թանկացումները, տրանսպորտի թանկացման նրանց փորձերը, երկրով մեկ գույքահարկի, շահութահարկի ու այլ հարկերի ու տուրքերի ավելացումը միայն մեկ անուն ունի՝ սա պետական մակարդակի թալան է։

Արձանագրենք նաեւ, որ ՔՊ կուսակցությունն այս թանկացումներն իրականացնում է իր հավատարիմ դաշնակիցների՝ «Հանրապետություն» կուսակցության լիդերներ Արամ Զ. Սարգսյանի ու Արտակ Զեյնալյանի, ինչպես նաեւ «Հանրային ձայն» խմբակցության մնացորդների օգնությամբ»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031