ՔՊ-ում բուռն խմորումներ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ իշխող կուսակցությունում փորձում են ցույց տալ, թե թիմում բացարձակ համերաշխ եւ միասնական մթնոլորտ է, եւ որ թիմի «դավաճաններ» Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի դեմ ինչ արվում է, բոլորը հաշտ են ու համաձայն, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ում բուռն խմորումներ են տեղի ունենում: Ոմանք հասկացել են, որ Փաշինյանն իր նախընտրական փիառ արշավին որոշել է ոմանց զոհաբերել, եւ անգամ քննարկում են ՔՊ-ից անփորձանք դուրս գալու ճանապարհները։

Մեզ ասացին, որ այս պահի դրությամբ 12 կուսակցական մտածում է ՔՊ-ից դուրս գալու մասին, այդ թվում` պատգամավորներ, պետական պաշտոնյաներ: Չնայած մեր աղբյուրն անուններ չի հայտնում, սակայն քաղաքական անցուդարձից կարելի է անգամ հասկանալ, թե ովքեր են նրանք: Նրանց մի մասը Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին էր մասնակցում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031