Բաժիններ՝

ԱՄՆ-ն կճանաչի միայն երկու սեռ՝ արական և իգական․ Թրամփը խոստացել է պաշտոնապես հաստատել

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը կիրակի օրը խոստացել է պետական մակարդակով հաստատել քաղաքականություն, ըստ որի երկրում ճանաչվում են միայն երկու սեռ՝ արական և իգական։ Այս մասին գրում է ռուսական «Րիա նովոստի» գործակալությունը։

«Թրամփի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգների իշխանությունների պաշտոնական քաղաքականությունը կլինի հետևյալը՝ կա միայն երկու սեռ՝ տղամարդիկ և կանայք: Դա առանձնապես բարդ չի հնչում, այնպես չէ՞», – հայտարարել է Թրամփը Արիզոնայում ելույթ ունենալով «ԱՄՆ շրջադարձային կետ» կոնֆերանսի ընթացքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս