Էրդողանը Սիրիա կայցելի, երբ հարմար պայմաններ լինեն. դեսպան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է այցելել Սիրիա, երբ հարմար պայմաններ լինեն։ Այս մասին հայտարարել է ՍԱՀ-ում Թուրքիայի դեսպան Բուրհան Քյորօղլուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Դեսպանը նշել է, որ Ազգային հետախուզության վարչության ղեկավար Իբրահիմ Կալինն արդեն այցելել է Սիրիա, և նախատեսվում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի այցը։

«Նախարարը կայցելի Սիրիա և կհանդիպի տեղական իշխանությունների, առաջին հերթին՝ Ահմեդ ալ-Շարաայի հետ, դրանից հետո, ավելի հարմար ժամանակ, նախագահ Էրդողանը նույնպես կայցելի Սիրիա, նա արդենհայտարարել էայդ ցանկության մասին, բայց մենք ամեն ինչ կանենք աստիճանաբար», – ասել է Քյորօղլուն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031