Բաժիններ՝

Tesla-ն հետ հետ է կանչում մոտ 700 000 մեքենա՝ անվադողերի ճնշման սարքերի խնդիրների հետ կապված

Tesla ընկերությունը հետ է կանչում մոտ 700 հազար մեքենա՝ անվադողերի ճնշման սարքերի խնդիրների հետ կապված, տեղեկացրել է NC News-ը։

Էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերությունը հետ է կանչում 2024թ. Cybertruck, 2017-2025 Model 3 և 2020-2025 Model Y որոշ մոդելներ, քանի որ անվադողերի ճնշման վերահսկման համակարգի նախազգուշացնող լույսը «կարող է չվառվել շարժման փուլերի միջև՝ չզգուշացնելով վարորդին անվադողերում ցածր ճնշման մասին», հինգշաբթի տեղեկացրել է Ճանապարհային երթևեկության անվտագության ազգային վարչությունը (NHTSA)։

NHTSA-ն հրապարակել է հետկանչի հաշվետվությունը երեքշաբթի՝ նշելով, որ «ստեղծվում է վթարի վտանգ»։

Հետկանչը վերաբերում է մոտ 694 000 մեքենայի։

Tesla-ն հայտնել է, որ որպես խնդրի վերացման միջոց թողարկել է ծրագրային ապահովման անվճար թարմացում։

Սպասվում է, որ ծանուցումներով նամակներ մեքենաների տերերը կստանան 2025թ. փետրվարի 15-ին։

Սա առաջին հետկանչը չէ, որին բախվել է ավտոարտադրողը։ Այս տարի հետ է կանչվել 7 Cybertruck մեքենա, տեղեկացրել է Associated Press-ը։

Անցած ամիս Cybertruck-ի հետկանչը կապված էր «ընթացամասի ինվերտորի անսարքության» հետ, որը, ըստ NHTSA-ի, «կարող է հանգեցնել անվի ընթացամասի հզորության կորստի»։ Հետ է կանչվել մոտ 2 400 մեքենա։ Այդ ժամանակ Tesla-ն հայտնել էր, որ անվճար կփոխի ինվերտորը։

Հուլիսին Tesla-ն հետ էր կանչել 1,8 մլն մեքենա այն տեղեկություններից հետո, որ դրանց մի մասի շարժչի ծածկոցները իրենք իրենց բացվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031