Բաժիններ՝

Վանաձորի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել․տուժածներ չկան

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 17-ին, ժամը 12:35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող շինություններից մեկում:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է չշահագործվող փայտե տնակ (մոտ 60 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։51-ին, մարվել՝ 14։18-ին։ Այրվել են տնակը և մոտակայքում մոտ 1000 քմ խոտածածկույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031