Իշխանափոխություն Հայաստանում կարող է լինել յուրաքանչյուր օր. դա կախված է Նիկոլին դրսից խաղացնողներից. Արմեն Աշոտյան

«Իշխանափոխությունը Հայաստանում կարող է լինել յուրաքանչյուր օր։ Ցավոք սրտի, թե երբ կլինի՝ այս պահին կախված է ոչ այնքան հայ ժողովրդից, որը կարծեք չի ուզում իր ձեռքը վերցնել իր ճակատագիրը, որքան դրսից Նիկոլին խաղացնող ուժերից»,- դեկտեմբերի 17-ին՝ հերթական դատական նիստից հետո 168am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Անդրադառնալով մեր հաջորդ հարցին, որով նախ արձանագրել էինք, թե Արևմուտքը Գրեկոյի զեկույցով դեղին քարտ է ցույց տվել ՀՀ իշխանություններին, ապա հետաքրքրվել՝ ինչո՞ւ են սկսել նկատել Նիկոլ Փաշինյանի սխալները, Արմեն Աշոտյանը պատասխանեց՝ նշելով, որ եթե քաղաքականության մեջ գործեր ֆուտբոլի օրենքը, երբ երկրորդ դեղին քարտից հետո կարմիր պետք է տան, «Նիկոլը վաղուց հեռացված կլիներ խաղադաշտից»։

«Մի՛ հավատացեք Արևմուտքի քարտերին, դրանց գույներին․ Արևմուտքը երկու ձեռքով է խաղում՝ հանրային դաշտում գովում է Նիկոլին, դուխ տալիս և շախի գցում ռուսների դեմ, իսկ տակը փորձագիտական բոլոր մակարդակներում՝ ԱՄՆ Պետդեպի զեկույցը հիշեք, ԵԽԽՎ զեկույցը, Freedom House-ը հիշեք, Էկոնոմիստը հիշեք․․․ բոլոր տեղերում էլ տակից իրենք գրում են, որ Նիկոլը քըխ ա, բայց արտաքնապես ասում են՝ պուպուշ է»,- հավելեց հանրապետական գործիչը։

Հայ ադրբեջանական բանակցություների մասին հարցադրումների վերաբերյալ Արմեն Աշոտյանը կանխատեսումները բարդ համարեց։

Կարդացեք նաև

«Դժվար է պրոգնոզներ անել մի պրոցեսի մասին, որն ամբողջությամբ կախված է Ալիևի ու Էրդողանի քմահաճույքներից և դրան հնազանդվելու կամ հպատակվելու՝  Նիկոլի այդ պահի այդ պատրաստակամության ու ճկունության աստիճանից»,- պարզաբանեց նա։

Տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը չհասցրեց պատասխանել Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի առաջնորդների մասին լրագրողների հարցադրումներին, քանի որ դատարանի դահլիճից դուրս՝ նա իրավունք չունի շփվել լրագրողների հետ։

«Շատ կարևոր հարց տվեցիք, ավաղ, իրավունք չունեմ այստեղից այն կողմ պատասխանել»,- ասաց քաղաքական գործիչը։

Տեսանյութեր

Լրահոս