«Իշխանափոխությունը Հայաստանում կարող է լինել յուրաքանչյուր օր։ Ցավոք սրտի, թե երբ կլինի՝ այս պահին կախված է ոչ այնքան հայ ժողովրդից, որը կարծեք չի ուզում իր ձեռքը վերցնել իր ճակատագիրը, որքան դրսից Նիկոլին խաղացնող ուժերից»,- դեկտեմբերի 17-ին՝ հերթական դատական նիստից հետո 168․am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։