Բաժիններ՝

Սեուլը պատժամիջոցներ է սահմանում հյուսիսկորեացի զինվորականների դեմ՝ Ուկրաինայում ՌԴ-ի վարած պատերազմին ներգրավվածության համար

Հարավային Կորեան հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանում Հյուսիսային Կորեայի 11 ֆիզիկական և 15 իրավաբանական անձանց նկատմամբ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին ենթադրյալ մասնակցության համար:

Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։Պատժամիջոցների տակ են հայտնվել, այդ թվում, հյուսիսկորեացի երեք բարձրաստիճան զինվորականներ, որոնցից մեկը, ենթադրաբար, գլխավորում է Ռուսաստանում տեղակայված ուժերը, ինչպես նաև հրթիռներ մշակող մեկ մասնագետ։

Հաղորդվում է, որ պատժամիջոցներ են սահմանվում նշված անձանց նկատմամբ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերի խախտմամբ Ռուսաստանի հետ անօրինական ռազմական համագործակցությանը մասնակցելու համար»։

Նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 19-ին։

Ուկրաինան դեկտեմբերի 16-ին առաջին անգամ հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից կռվող հյուսիսկորեացի զինվորներից 30-ը զոհվել կամ վիրավորվել են դեկտեմբերի 14-15-ին Կուրսկի մարզում ընթացող մարտերի ժամանակ։ Նման տեղեկություններ է հայտնել նաև Պենտագոնը՝ զոհված և վիրավորված հյուսիսկորեացի զինվորների որևէ թիվ չնշելով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս