Հունգարիան վետո է դրել Ուկրաինային 6,5 մլրդ եվրո ռազմական օգնություն հատկացնելու վրա
Հունգարիան վետո է դրել Եվրամիության՝ Ուկրաինային 6,5 մլրդ եվրո ռազմական օգնություն հատկացնելու որոշման վրա։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
«Այսօր ես վետո եմ դրել Ուկրաինային զենք մատակարարելու նպատակով Խաղաղության եվրոպական հիմնադրամից 6,5 մլրդ եվրոյի հատկացման վրա», – ասել է նախարարը։
Ավելի վաղ Սիյարտոն հայտարարել էր` Հունգարիան դեմ է, որ ԵՄ առաքելության շրջանակում համակարգող ստորաբաժանումներ ուղարկվեն Ուկրաինա։ Հունգարիան դեմ է նաև, որ Ուկրաինայի պաշտպանական ոլորտի բարեփոխումները համակարգելու նպատակով Եվրամիության երկրների ռազմական խորհրդականներ ուղարկվեն Կիև։