«10 տարի կպահանջվի, որպեսզի Թուրքիայի գնաճը իջնի միանիշ թվի». Տարոն Աճեմօղլու

Նոբելյան մրցանակակիր, տնտեսագետ, դոկտոր պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն Անթալիայում կազմակերպված միջոցառման ժամանակ «21-րդ դարի հնարավորություններն ու մարտահրավերները» խորագրով ելույթ է ունեցել, որտեղ անդրադարձել է Թուրքիայի տնտեսության վիճակին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Թուրքիան պետք էր գնար գնաճի տեմպերի նվազեցման ճանապարհով։ Եթե այսկերպ դու ավելի արագ ես շարժվում, աշխատավարձերն ավելի շատ են նվազում, իսկ աշխատավարձ ստացողի համար խնդիրը մեծ է։ Եթե դանդաղ ընթանաք, ութից տասը տարի կպահանջվի, որ գնաճը իջնի միանիշ թվի»,-նշել է Աճեմօղլուն:

Ընդգծելով Թուրքիայի տնտեսության անարդյունավետությունը՝ Աճեմօղլուն ասել է․ «Մենք պետք է ապրենք մի երկրում, որտեղ կոռուպցիան ավելի լավ վերահսկվի, որպեսզի կարողանանք պատրաստել/կառավարել մարդկային ռեսուրսները։ Թուրքիան պետք է բարելավի ինստիտուտները։ Թուրքիայում նվազագույն աշխատավարձը ազդում է 50 տոկոսի վրա։ Եթե նույնիսկ նվազագույն աշխատավարձը բարձրացնեք թե՛ 50 տոկոսի, թե 70 տոկոսի, չեք կարող եկամուտներն ավելացնել։ Իրական խնդիրը արդյունավետությունն է։ Եթե ​​արդյունավետությունը ցածր է, մենք չենք կարող բարելավել բանվոր դասակարգի բարեկեցությունը»։

Տնտեսագետի խոսքով՝ Թուրքիայի խնդիրը միայն գնաճը չէ, արդյունավետությունն է։ «Լրագրողները գրում են գնաճի մասին, սակայն ոչ ոք չի խոսում այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և բնակչության ծերացումը»,-հավելել է նա։

Նրա համոզմամբ՝ Թուրքիան չի կարող ևս 10 տարի ծախսել արդյունավետությունը բարձրացնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս