Բաշար Ասադի տապալումից ի վեր իսրայելական ուժերը Սիրիայի տարածքին շուրջ 800 ավիահարված են հասցրել
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումից ի վեր իսրայելական ուժերը մոտ 800 ավիահարված են հասցրել երկրի ամբողջ տարածքին, հայտնում է Al Jazeera-ն։
Կատարական լրատվամիջոցների տվյալներով՝ վերջին 12 ժամվա ընթացքում ավելի քան 60 իսրայելական օդային հարված է հասցվել։
Իսրայելը սկսեց ռմբակոծել Սիրիան Ասադի վարչակարգի տապալման առաջին ժամերից անմիջապես հետո: Դամասկոսն ու նրա հարակից շրջանները իսրայելական ավիահարվածների կիզակետում են։
Անցած գիշեր իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Դամասկոսի տարածքում տեղակայված զինամթերքի պահեստներին և հակաօդային պաշտպանության համակարգերին։
Հարվածներ են հասցվել նաև զինամթերքի որոշ պահեստներին երկրի հարավի Դարաա նահանգում և է Դամասկոսից 80 կմ հյուսիս գտնվող Հոմսում:
Ասադի տապալումից ի վեր Իսրայելի ռազմավարությունը երկիրն իր հարձակումներն առանց հակաօդային պաշտպանության թողնելն էր: