
Անդրանիկ Փիլոյանը դատապարտվեց ազատազրկման

Հակակոռուպցիոն քրեական դատարանը հրապարակել է ԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի գործով դատավճիռը։ Փիլոյանն Ազգային հերոսի կոչումը ստացել է 2020 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, բանակային կորպուսներից մեկի հրամանատար եղած ժամանակ։
Նա մեղավոր է ճանաչվել պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։
Փիլոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 4 տարի 5 ամիս՝ 5 տարվա ազատազրկմանը հաշվակցելով կալանքի ժամկետը։
Փիլոյանը 3 տարի ժամկետով զրկվեց որոշակի հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, բացի այդ, նշանակվել է տուգանք՝ 1 միլիոն 300 հազար դրամի չափով։
Նշենք, որ այս գործով դատավորն էր Տիգրան Դավթյանը։
Հիշեցնենք` 2022 թվականին մարտ ամսին Անդրանիկ Փիլոյանը կալանավորվել էր՝ կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։ Սակայն հոկտեմբերին նա ազատ էր արձակվել 15 միլիոն գրավի դիմաց։