Եթե ԱՄՆ նոր վարչակազմը չփոխի իր դեսպանին Հայաստանում, ուրեմն առվազն ներքաղաքական հարթության մեջ ԱՄՆ-ի կողմից ոչինչ չի փոխվի. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Անի Մեսրոպյանը նրան հարցրել է.

«Շուտով Թրամփը կմտնի նախագահական լիազորությունների մեջ։ Ըստ Ձեզ՝ ԱՄՆ-ը կփոխի՞ իր քաղաքականությունը Հայաստանում»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Աշխարհի քաղաքական վերլուծական միտքը հիմա սևեռված է այն հարցի շուրջ, թե ինչպիսի ազդեցություն կունենա նա գլոբալ և ռեգիոնալ զարգացումների վրա։

Առաջ չընկնելով՝ ընդամենը մեկ բան շեշտեմ։ Եթե ԱՄՆ նոր վարչակազմը չփոխի իր դեսպանին Հայաստանում, ուրեմն առվազն ներքաղաքական հարթության մեջ ԱՄՆ-ի կողմից ոչինչ չի փոխվի։ Հին ադմինիստրացիայի դեսպանը շարունակելու է տակից իրականացնել նախորդ վարչակազմի գիծը ոչ միայն իներցիոն, այլև սեփական համոզմունքից և անձնական կապերից ելնելով։ Ու սա խիստ իրատեսական է։

Հիշե՛ք, օրինակ, Հայաստանում, իսկ հետո Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Յովանովիչի դերակատարությունը Բայդենի ընտանիքին վերագրվող կոռուպցիոն սկանդալը կոծկելու հարցում»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս