
Եվրամիության և Հայաստանի համագործակցությունն ամրապնդվում է բոլոր ոլորտներում. Կայա Կալաս

Եվրամիության և Հայաստանի համագործակցությունն ամրապնդվում է բոլոր ոլորտներում՝ անվտանգությունից և դիմակայունությունից մինչև ժողովրդավարական բարեփոխումներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ ամփոփելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը։
Ուրախ եմ հանդիպել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ ԵՄ-Հայաստան համագործակցությունն ամրապնդվում է բոլոր ոլորտներում՝ անվտանգությունից և դիմակայունությունից մինչև ժողովրդավարական բարեփոխումներ: Վերահաստատեցի իմ հանձնառությունը՝ աջակցելու տարածաշրջանում երկարատև խաղաղությանը»,- գրել է Կալասը։
Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը կայացել է Մալթայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։