Բաժիններ՝

Խորեն Հովհաննիսյանի որդին՝ Ժորա Հովհաննիսյանը, հերքում է իր մասնակցությունը «Տոսկանայի» անհասկանալի պատմությանը

Այսօր  Տhamshyan.com-ը տեղեկացրել էր «Տոսկանա» հյուրանոցում իբր բռնաբարության դեպքի մասին, որն արագորեն տարածվեց մեդիադաշտում:

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալներից մեկը հայ հայտնի ու լեգենդար ֆուտբոլիստի որդին է։ Տելեգրամյան ալիքներից մեկն էլ գրել էր՝ խոսքը «Արարատի» երբեմնի լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդու՝ Ժորիկ Հովհաննիսյանի մասին է:

Քննչական կոմիտեից, սակայն, ի պատասխան մեր հարցի՝ կա՞ն արդյոք այս գործով մեղադրյալներ կամ ձերբակալված անձ, պատասխանեցին՝ քրեական ոստիկանությունից ստացվել է նման դեպքի մասին հաղորդում, սակայն համապատասխան քննչական գործողությունների արդյունքում, այդ թվում՝ օտարերկրյա կնոջից ստացված հաղորդման բովանդակությունը հաշվի առնելով՝ բռնաբարության կամ բռնի այլ սեքսուալ գործողությունների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել։

«Փոխարենը տվյալներ են ստացվել կնոջ նկատմամբ իր մտերիմ անձի կողմից առերևույթ ֆիզիկական ներգործության վերաբերյալ։ Այդ կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Չնայած այդ հանգամանքին, նախաքննության լրիվությունն ու համակողմանիությունն ապահովելու, բռնաբարություն և թունավորում տեղի ունեցած լինելու կամ չլինելու հանգամանքները պարզելու նպատակով կնոջ հետ կապված նշանակվել է ինչպես դատաբժշկական, այնպես էլ դատաքիմիական փորձաքննություն։ Վարույթի շրջանակներում անհրաժեշտ գործողություններ են կատարվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասացին Քննչական կոմիտեից։

Կարդացեք նաև

Քիչ առաջ 168.am-ի հետ կապ հաստատեց Ժորա Հովհաննիսյանը, ով կտրականապես հերքեց իր մասնակցությունն առհասարակ այդ դեպքին:

«Նման բան չի եղել, և ես հերքում եմ, որ իմ անունը կարող է որևէ կերպ առնչվել նման մեղադրանքի հետ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս