Թուրքիայի ԱԳՆ-ն զգուշացրել է Հարավային Կորեայում գտնվող թուրքերին

Թուրքիաի արտգործնախարարությունը Հարավային Կորեայում գտնվող քաղաքացիներին կոչ է արել զգոնություն պահպանել և հեռու մնալ մարդաշատ վայրերից և հավաքներից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ավելի վաղ Հարավային Կորեայի ընդդիմության առաջնորդը կոչ էր արել զինվորականներին ու ոստիկաններին չհնազանդվել նախագահի «հակասահմանադրական և անօրինական» հրամաններին։

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել էր երկրում ռազմական դրություն մտցնելու մասին:

«Ես հայտարարում եմ ռազմական դրություն՝ արմատախիլ անելու հյուսիսկորեամետ ուժերին, ինչպես նաև պաշտպանելու ազատ սահմանադրական կարգը»։

Որոշ բարձրաստիճան զինվորականներ և ոստիկաններ հրաժարվել են կատարել ռազմական դրություն մտցնելու՝ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի հրամանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031