
Այս պահի դրությամբ ավտոբուսի 18 վարորդ ազատվել է աշխատանքից․ Հայկ Կոստանյան

Այս պահի դրությամբ ավտոբուսի 18 վարորդ ազատվել է աշխատանքից։
Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։
«Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից այսօր իրականացված գործադուլի հետևանքով, այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից»,- նշված է գրառման մեջ։
Այսօր առավոտից Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարորդների գործողությունը բնութագրել է շանտաժ ու նշել, որ քաղաքապետարանը կոմպրոմիսի չի գնալու, կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության։