ՆԳ նախարարի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Պարեկային ծառայությունում
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով կադրային տեղափոխություններ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ՆԳ նախարարի հրամանով Արմեն Գասպարյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի հրամանատարի պաշտոնից և Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է նույն գնդի 3-րդ գումարտակի հրամանատար։
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Արսեն Ստեփանյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի հրամանատարի պաշտոնից և ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել է նույն գնդի 4-րդ գումարտակի հրամանատար։
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Գոռ Առաքելյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատարի պաշտոնից և ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել է նույն գնդի 1-ին գումարտակի հրամանատար։
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Արամ Դադոյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի հրամանատարի պաշտոնից և ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել է նույն գնդի 2-րդ գումարտակի հրամանատար։
ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մետրոպոլիտենի բաժնի պետ Արմեն Զախարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ թոշակի անցնելու կապակցությամբ և Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Մետրոպոլիտենի բաժնի պետ է նշանակվել Արթուր Գրիգորյանը, ով մինչ այդ աշխատում էր Մետրոպոլիտենի բաժնի պետի տեղակալ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Պարեկային ծառայությունում նաև վաշտերի և դասակների հրամանատարների տեղափոխություններ են կատարվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրամաններով։