Ներքին օրգանների և հոգեկան առողջության միջև կապ է հայտնաբերվել
Մելբուրնի համալսարանի, Լոնդոնի համալսարանական քոլեջի և Քեմբրիջի համալսարանի գիտնականները հայտնաբերել են կապ ներքին օրգանների վիճակի և մարդու հոգեկան առողջության միջև: Հետազոտության արդյունքները, ըստ shantnews-ի՝ հրապարակվել են Nature Mental Health ամսագրում:
Հետազոտողները վերլուծել են 18 000 մարդու առողջական տվյալները, որոնք տրամադրվել են բրիտանական Biobank-ի՝ մարդու կենսաբանական նմուշների ամենամեծ պահեստի կողմից:
Ուսումնասիրվել են կենսաբանական ուղիները, որոնք կապում են տարբեր օրգանների՝ թոքերի, սրտի, լյարդի, երիկամների և այլ օրգանների առողջությունը ուղեղի և հոգեկան վիճակների՝ դեպրեսիվ և տագնապային խանգարումների հետ:
Անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքելուց հետո գիտնականները կիրառել են վիճակագրական մոդելավորման մեթոդներ։ Արդյունքները ցույց են տվել, որ կապ կա օրգանների առողջության վատթարացման և դեպրեսիայի, անհանգստության և նևրոզի ախտանիշների աճի միջև:
Պարզվել է, որ ուղեղը նաև առանցքային դեր է խաղում ֆիզիկական և հոգեկան հիվանդությունների միջև՝ հանդես գալով որպես միջնորդ գործոն:
Հետազոտողները պարզել են, որ օրգանների ոչ լիարժեք աշխատանքը, կարող են հանգեցնել ուղեղի կառուցվածքի փոփոխությունների, ինչը, իր հերթին, վնասակար ազդեցություն է ունենում հոգեկան առողջության վրա:
Գիտնականները հավելել են, որ առողջ քունը, վարժությունները, հավասարակշռված դիետան և վնասակար սովորություններից հրաժարվելը կարող են հակադարձել անցանկալի ֆիզիկական փոփոխությունները և բարելավել հոգեկան առողջությունը: