
Վթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կա տուժած

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են «Opel Astra» և «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ shamshyan.com-ի՝ բախման հետևանքով «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 1 անձ՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների և տուժածի ինքնությունը։