
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատասխանատվություն են կրելու Ուկրաինային օգնելու համար` ՌԴ տարածքի վրա հրթիռային հարձակումների դեպքում․ Վիեննայում ՌԴ ներկայացուցիչ

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատասխանատվություն են կրելու Ուկրաինային օգնելու համար` ՌԴ տարածքի վրա հրթիռային հարձակումների դեպքում:
Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
«Եթե Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան օգնեն Ուկրաինային Ռուսաստանի դեմ ճշգրիտ հրթիռներ տեղակայել, նրանք նույնպես, անկասկած, գին կվճարեն», – նախազգուշացրել է նա:
Ուլյանովը նաև չափազանց վտանգավոր է անվանել ԱՄՆ-ի որոշումը՝ հավանություն տալու Ուկրաինայի կողմից ATACMS հրթիռային համակարգերի կիրառմանը։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի պատասխանը վճռական է լինելու։