Հերիք չի՞ ձեռք առնեք ժողովրդին. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատերազմի վտանգի մեջ գտնվող և օկուպացված տարածքներով երկրի կառավարիչն ասում է «…հեծանիվ եմ քշում, որ դուք էլ քշեք»:

Այսինքն, որ երկիրը նման կառավարիչ չունենար՝ խեղճ ժողովուրդը հեծանիվ քշել չէր իմանալո՞ւ, թե՞ հեծանիվով դասի կամ գործի գնալը չէր ֆայմելու:

Հերիք չի՞ ձեռք առնեք ժողովրդին:

Բա որ մարդկանց հեծանիվ քշելն ուզում եք սովորեցնել, սովորեցրեք նաև պադավատներով փափուկ երթևեկելը, պետական առանձնատներում ապրելը, ախռանա պահելը, վարչապետի ինքնաթիռով թռչելը, արտասահմանյան գործուղումների գնալը և այլն:

Նոր Նորքի ցանկացած բնակիչ, եթե կարողանա մեկ անգամ հեծանիվով գա ԵՊՀ դասի ու հետ գնա տուն՝ տեղում կդառնա հեծանվավազքի աշխարհի բազմակի չեմպիոն (եթե կենդանի մնա, իհարկե):

Ամոթ է, ԱԺ ամբիոնը դարձրել եք անլրջության աղբյուր…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930