ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և հանդիպել արհեստավարժ սերժանտների վերապատրաստման դասընթացներին մասնակցող զինծառայողների հետ։

Զրուցելով կրտսեր հրամանատարական պաշտոններ զբաղեցնող զինծառայողների
հետ՝ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարևորել է նրանց դերը ենթակա անձնակազմին կրթելու և նրանց ու սպայակազմի միջև կապող օղակ դառնալու առումով։

Հանդիպման ավարտին քննարկվել են սերժանտների ծառայության հետ կապված մի շարք հարցեր, ինչից հետո Էդվարդ Ասրյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930