Եկել եմ սարսափելի եզրակացության. Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ ՀՀ չի կարող գոյություն ունենալ». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ վերջին տարիներին տասնյակ անգամներ կարդացել է ՀՀ անկախության հռչակագիրը և հանգել է սարսափելի եզրակացության։

«Այդ անկախության հռչակագիրը, բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ։ Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու խնդիրն է։

Եվ հիմա հարցը, թե ո՞րն է իրական Հայաստանը։ Իրական Հայաստանը հետևյալն է, իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը, այո՛, շատ ճիշտ դիտարկում էր՝ ինքը փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել ու գտել է իր հայրենիքը»,- Բյուջե-2025 նախագծի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս