«Փողից բարեկամներ պետք է դարձնենք. պետք է շատ փող աշխատենք». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հայ ազգի ապապետականության և ապաինստիտուցիոնալ դրսևորումներից մեկը՝ փող հասկացության վերաբերյալ, նրա նկատմամբ սոցիալ վերաբերմունքն ու հոգեբանությունն է։

«Փողի նկատմամբ էլ է մեր վերաբերմունքը ապապետական, որովհետև նրան վերաբերվում ենք երբեմն՝ որպես արգահատանքի արժանի մի բան, երբեմն՝ որպես պաշտամունքի առարկա: Եթե այն դիտարկենք պետության տեսակետից, իսկ այս տեսակետից դիտելու պարագայում կտեսնենք, որ այն ընդամենը կառավարման գործիք է, առանց որի՝ պետություն չի կարող լինել, առանց որի՝ հանրություն չի կարող լինել։

Ընդ որում, որպեսզի իմ ասածը չընկալվի որպես փողի պաշտամունք, և նման շահարկումներ չլինեն, հերթական անգամ ուզում եմ բերել Ղուկասի ավետարանից փողի օգտագործման մասին հատվածը։

«Եվ ձեզ ասում եմ, անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք»։ Սա շատ խորը միտք է, և մեր քննարկումների համատեքստում շատ կարևոր մի հանգամանք կա։ Ասում է՝ փողից ձեզ բարեկամներ արեք։ Գուցե ասածս ցինիկ հնչի, բայց մենք խոսում ենք ՀՀ բարեկամների մասին, որ ո՞վ է մեր բարեկամը, ես ձեզ կարող եմ ասել, որ մեր խնդիրը պետք է լինի փողից բարեկամ դարձնել, ինչպես Ավետարանը մեզ բոլորիս հորդորում է։ Այս ամենն ասում եմ մեկ պարզ պատճառով, որ մենք՝ որպես ժողովուրդ, քաղաքացի, պետք է հնարավորինս շատ փող աշխատենք, խոսքն օրինական փողի մասին է»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ պետք է հարստացնել համընդհանուր ընտանեկան՝ պետական բյուջեն՝ հարկերի միջոցով։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս