Ադրբեջանն ամբողջությամբ ոչնչացվել է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը, որն ադրբեջանական վերահսկողության տակ էր անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտնում են «Գեղարդ հիմնադրամ»–ից։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր շուրջ զարգացումներին, որոնք, ըստ էության, դեռ չեն հանգուցալուծվել առնվազն նրա հարցազրույցի և այս հոդվածը գրելու դրությամբ, նշել է, որ ինքը չի կարող վտանգավոր լինել իշխանության համար, եթե անգամ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը լինելով՝ մեծ ինֆորմացիայի է տիրապետում:
2024թ․ նոյեմբերի 4-ին «Գոյ» թատրոնը պետք է սկսեր իր բնականոն աշխատանքը` մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը: Այս մասին հայտարարություն է տարածել «Գոյ» թատրոնը։
ԵԽ նախագահ Շառլ Միշելը, ով դեկտեմբերի 1-ից թողնելու է պաշտոնը, հայտարարել է, որ երրորդ համաշխարհային պատերազմի վտանգն իրական է և կոչ է արել կանխել նոր աշխարհամարտը։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտում է Shamshyan.com-ը, ժամը 16:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են «Opel Zafira» և «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրադարություն և առաջընթաց» կուսակցության (ԺԱԿ-DEVA) ղեկավար Ալի Բաբաջանը «X»-ի միկրոբլոգում կատարած գրառմանբ արձագանքել է արևելյան Մարդին, Բաթման և Հալֆեթի քաղաքներում Թուրքիայի ՆԳՆ-ի կողմից հոգաբարձուների նշանակմանն ու ընթացող բողոքի ցույցերին:
Մուտոն հույս է հայտնել, որ այդ հարցում քայլեր կարվեն միաժամանակ երկու կողմից։
Իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները բիզնեսի զարգացման համար կարող են Յունիբանկում ձևակերպել պարզեցված ընթացակարգով մատչելի վարկեր: Պարզեցված վարկի շրջանակներում վարկային միջոցները տրամադրվում են առանց բիզնեսի ֆինանսատնտեսական վերլուծության:
Ucom-ը հանդես է եկել որպես Ինտերնետ կառավարման հայաստանյան 9-րդ համաժողովի (ArmIGF) պլատինե գործընկեր։ Միջոցառման նպատակն էր ինտերնետ կառավարման խնդիրների քննարկումը։
«Ինձ համար անհասկանալի պատճառներով Ադրբեջանը բարձրացնում է հարց, որը թույլ չի տալիս համաձայնագիրը ստորագրել առաջիկայում։ Թե ինչպես կշարունակվեն բանակցությունները, կդժվարանամ ասել, քանի որ չի բացառվում նաև, որ այդ պահանջը դուրս գա, կամ Ադրբեջանը շարունակի պնդել, անկանխատեսելի է»,- նկատեց Տարասովը։
Նոյեմբերի 5-ին Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները (նախագծի 11-րդ խմբագրություն):
Հոկտեմբերի 31-ին հերթական միջադեպն է գրանցվել Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի և Խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողի միջև: Այս անգամ Ալեն Սիմոնյանի անզուսպ վարքագծի թիրախում Mediahub.am լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանն էր, ում խոսքով՝ ինքը 10 տարուց ավելի լուսաբանել է Ազգային ժողովի աշխատանքները, և երբևէ որևէ լրագրողի նկատմամբ Խորհրդարանի որևէ ղեկավար նման վերաբերմունք չի ցուցաբերել:
Կոտայքի մարզի բնակիչը կալանավորվել է՝ շուրջ 850 գրամ քաշով «Մարիխուանա» և մի քանի տեսակի սինթետիկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
«ՌԴ-ն վստահ է, որ հապճեպ խաղաղությունը՝ առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, ինչպես նաև տեղում իրողությունների համակողմանի դիտարկման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը, դա լարվածության և հակամարտության հնարավոր սրման լրացուցիչ ռիսկեր կստեղծի», – ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքից առգրավել են թվով 4 խաղային ապարատ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նոյեմբերի 15-ին Հայաստան կժամանի Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը՝ քննարկելու անասունների համար պատվաստանյութերի վաճառքի նոր սխեմաները: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նոյեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը:
Մատակարարումների ավարտը պլանավորված է 2026 թ. վերջին։Լեհաստանը պայմանագիր է ստորագրել 250 Abrams տանկերի, ինչպես նաև օժանդակ սարքավորումների մատակարարման շուրջ։
Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին:
2019թ․ ապրիլի 4-ին ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի (այն ժամանակ գործող՝ 2003թ․) 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ շուրջ 7 մլրդ հարկային պարտավորություն չկատարելու համար:
Ուսուբ Բեկ Թեմուրյանը ծնվել է 1869 թվականին Արևելյան Հայաստանի Սուրմալու գավառի Ասլանլու գյուղում։
Ընտրություններին ընդառաջ ԱՄՆ Ազգային գվարդիայի ստորաբաժանումներն ու իրավապահ մարմինները մի քանի նահանգներում մարտական պատրաստության են բերվել՝ դիմակայելու ծայրահեղական խմբավորումների կողմից հնարավոր բռնություններին, եթե նրանք դժգոհ լինեն նախագահական ընտրությունների արդյունքներից:
Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, հայոց պատմության հաջորդ դասագրքերում մեր երեխաները կկարդան, որ Արցախը հանձնեցին 12 հազար դասալիքները, մշտական մեղավոր պեչատված նախկինները, Վանեցյանը, սպիտակ Նիվան, Լի Խարվին, չի բացառվում նաեւ՝ Լենոնի վրա կրակած Մարկ Չեպմենը։
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
Ավստրալիայի պաշտպանության նախարարը նաև հիշեցրել է, որ Կանբերայի կողմից Կիևին տրամադրված ռազմական օգնության ընդհանուր ծավալը գերազանցում է 1,3 միլիարդ ավստրալիական դոլարը (856 միլիոն ԱՄՆ դոլար):
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղրղզստան կատարած այցի շրջանակում, նախագահ Սադիր Ժափարովին թուրքական արտադրության TOGG էլեկտրական մեքենա է նվիրել:
Ամենօրյա բանակցություններ են ընթանում նոր գլխավոր մարզիչի նշանակման համար: Բանակցությունները շատ ծանր են ընթանում, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆինանսական առումով երբեք մոտ չի եղել այն թվերին, որոնք հրապարակվում են:
Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի դեմ հաղորդում էր ներկայացրել 2021թ․ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում բողոքի ակցիայի, ժողովրդի մեջ ավելի հայտնի «Սյունյաց ողջույնի» գործով դատական նիստերի ձգձգման և վաղեմության հիմքով կարճման համար: Ընդ որում, որպես ձգձգում որակել էին ընդհուպ ամբաստանյալի՝ սեփական հարսանիքին մասնակցելու համար նիստի հետաձգումը։
2025 թվականին Սյունիքի մարզին տրվող բյուջեն ավելացել է 237 մլն դրամով. Մարզպետ